Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

27 մայիս 2019 14:00

Բանակը 6 տարում կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով

Բանակը 6 տարում կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորովԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իրականացնում է Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման 6-ամյա ծրագիր՝ 3.2 միլիարդ դրամի ներդրմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ նշեց Միության նախագահ Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, այս ծրագրի կյանքի կոչված դեմքում հարկերով ստանում ենք 7,5 մլրդ դրամ 6 տարվա մեջ:

«Պատրաստվում ենք ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն Սյունիքում՝ 75 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ: Ունենում ենք հայթեքում 1500 աշխատուժ, այլ ոլորտներում՝ 3 հազար աշխատուժ: Բանակին ապահովում ենք 6 տարվա մեջ 1000 անօդաչուի օպերատոր»,-ասաց Կարեն վարդանյանը՝ հավելելով, որ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով «Արմաթ» աշխատանոցներ կստեղծվեն բոլոր դպրոցներում:
Նա ընդգծեց, որ ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 2,2 մլրդ դրամ, որից կհավաքգրվի 5,5 մլրդ դրամի հարկ:
Համաժողովը վարողը նշեց, որ այսօր Կապանի 20 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների հիմնման հուշագիր է ստորագրվելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր