Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

29 մայիս 2019 13:56

Չեղարկվել է Փաշինյանի մասնակցությունը պաշտոնական ճաշին և Ղազախստանում հայ գործարարների հետ հանդիպումը.հանդես կգան հայտարարությամբ


13:14
Փաշինյանն անակնկալ փոխել է որոշումը և այս պահին մասնակցում է պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին: Սպասվում է, որ կկայանա նաև Ղազախստանում ՀՀ դեսպանատանը ղազախահայ գործարարների հետ հանդիպումը:
***
Ղազախստանում գտնվող Հայաստանի վարչապետ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո նախատեսվող պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին:

Ինչպես հաղորդում է Նուր-Սուլթանից Factor.am-ի թղթակիցը, չեղարկվել է ոչ միայն Փաշինյանի մասնակցությունը նիստից հետո տեղի ունենալիք պաշտոնական ճաշին, այլև Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես կգան հայտարարությամբ, նրանք լրագրողների հարցերին չեն պատասխանի: Դրանից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու է օդանավակայան: 

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր