Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

01 հոկ 2019 14:28

Տեսանյութ. Վլադիմիր Պուտինի շքեղ ավտոմեքենաները.Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որի օրակարգում ընդգրկած է 3 հարց: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար, ողջունեց Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին՝ ուրախություն հայտնելով Երևանում դրա անցկացման կապակցությամբ:

 «Ուրախ եմ ձեզ ողջունել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: Մենք շատ ուրախ ենք հնարավորությամբ՝ ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար: Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք միտված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի: Մենք կրկնակի ուրախ ենք այսօր, քանի որ այս նիստին մասնակցելու են 2 երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետո ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասաց Փաշինյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նիստի մասնակիցներին:

Նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը:

Նշենք, որ քիչ անց կմեկնարկի նաև ընդլայնված կազմով նիստը, որի օրակարգում կքննարկվի 16 հարց:
Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

Բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

Նշենք, որ Պուտինը Հայաստան ժամանեց վերջինը, Երևանում մնալու է մի քանի ժամ՝ մասնակցելով ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր