Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

30 մայիս 2019 17:42

Սոցիալական կայքում ներկայացել է կնոջ անունով, 20-ամյա երիտասարդի հետ մերկ լուսանկարներ փոխանակել, հետո փող շորթել

Մայիսի 20-ին 20-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ մայիսի 6-ին սոցիալական կայքով ծանոթացել է «Կ... Ս...» կնոջ անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, որի առաջարկով միմյանց են փոխանցել իրենց սեքսուալ բնույթի մերկ լուսանկարները:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետո «Կ... Ս...»-ից ստացել է հաղորդագրություն՝ իր լուսանկարը չտեղադրելու եւ չտարածելու դիմաց 10 հազար դրամ փոխանցելու պահանջով, որը նույն օրը երեկոյան ինքը փոխանցել է «Տերմինալով»՝ «Կ... Ս...-ի» տված հաշվեհամարին:


Վայոց ձորի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումներով Եղեգնաձորի քրեական հետախույզները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է երեւանցի 23-ամյա մի տղամարդ: Մայիսի 29-ի գիշերը, Հայաստանի սահմանը հատելու ժամանակ, Բագրատաշենի սահմանային անցակետում նա հայտնաբերվել եւ ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր