Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ    

31 մայիս 2019 16:25

Տեսանյութ. Յուբկով տղերքը եկել մտել են ոստիկանության բաժին, ու ծեծի են ձեզ ենթարկում. քաշքշուկ՝ցուցարարների եւ ոստիկանության միջեւ

Յուբկով տղերքը եկել մտել են ոստիկանության բաժին, ու ծեծի են ձեզ ենթարկում. հիմա ես եկել եմ ստեղ իմ ակցիան անելու: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, հայտարարեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը: Նշենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումը ինքնաբուխ ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի դիմաց: 
Նարեկ Մալյանը, երբ փորձեց մոտենալ հիմնադրամի գրասենյակին, ոստիկանության աշխատակիցները սկսեցին հրել նրան, եւ սկսվեց քաշքշուկ, վերջում կարողացան Մալյանի ճանապարհը փակել.

«Թողած դատարանները, Ազգային Ժողովը, եկել պահում եք «Սորոսի» գրասենյակը: Ձեր համար եմ ես հիմա եկել ստեղ: Ձեր պատիվն եմ եկել պահում»,- ասաց Մալյանը եւ հայտարարեց, որ հենց հիմա նստելու է գրասենյակի դիմաց, եւ խաթարելու է գրասենյակի բնականոն ընթացքին: Ակցիային են միացել նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները:
Հիշեցնենք, որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել հիմնադրամի գրասենյակի մուտքը:
Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Ոստիկանության ծանուցումը, ըստ որի՝ վերջինիս հրավիրում էին Ոստիկանության կենտրոնական բաժին՝ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով: «Սիրելի ոստիկանության հետաքննիչ Գ. Աջամօղլյան. ցավում եմ, որ չեմ կարող վաղը` 31.05.2019 թ. ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը ժամը 12:00-ին ինքնաբուխ պիկետ եմ իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց: Ես գալու եմ եւ արգելափակելու եմ Սորոսի հիմնադրամի մուտքը, ճիշտ այնպես, ինչպես արգելափակեցին դատարանների մուտքերը»,- հրապարակված լուսանկարին կից գրել էր Նարեկ Մալյանը:
«ՎԵՏՕ» շարժումը նաեւ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց նպատակը Հայաստանը Սորոսի ցանցից մաքրելն է այդ օրակարգից չեն հրաժարվի անգամ եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով տապալել իրենց ակցիաները:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորեւ.
«ՎԵՏՕ» շարժումը հայտարարում է, որ ծիծաղելի են Սորոսի փողերով սնվող, տարիներ շարունակ ատելություն եւ թշնամանք սերմանող մարդկանց կլյաուզաները, զավեշտալի բողոքները, հաղորդումները եւ մնացած այլ իրենց հարիր կեղտոտ խաղերը:
«ՎԵՏՕ»-ն ունի սեփական գործողությունների օրակարգ, որը չի կարող փոխվել նույնիսկ այն դեպքում, եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով խափանել մեր ակցիաները:
«ՎԵՏՕ»-ի նպատակն է մաքրել մեր պետությունը երկու կոպեկի համար երկիրը վաճառելու պատրաստ գործակալներից, Սորոսի ցանցից, որն արդեն հարմար տեղավորվել է ԱԺ-ում ու կառավարությունում, եւ այս խնդրի իրագործման ճանապարհին մեզ ոչ Լարիսա Մինասյանի հաղորդումները կարող են կանգնեցնել, ոչ էլ սորոսականների վայնասունները:
Մենք ունենք օրակարգ, որն իրագործելու ենք ճիշտ այնպես, ինչպես պլանավորում ենք: Վերջնագիր երկիրը տվող օտարներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր