Ո՞ր վարժությունն է հանգեցնում իմպոտենցիայի
![](https://4news.am/wp-content/uploads/2019/05/31_0.jpg)
Ջելքինգը վերարտադրողական օրգանի մերսում է մեծ մատի եւ ցուցամատի միջոցով, որի ժամանակ անոթների վրա գործադրվում է ճնշում: Մինչդեռ Orlando Health ցանցի ուրոլոգ Ջամին Բրահմբաթը նշում է, որ վարժությունը թողնում է տրավմատիկ ազդեցություն մաշկի վրա՝ արդյունքում հանգեցնելով սպիների ձեւավորմանը: Դա, իր հերթին, կարող է առաջացնել Փեյրոնի հիվանդությունը (էրեկցիայի ժամանակ սեռական օրգանի պաթոլոգիկ կորություն): Դրա հետեւանքով սեռական ակտը կարող է դժվարանալ կամ առհասարակ դառնալ անհնարին:
Ուրոլոգը նախազգուշացնում է, որ սպիների ձեւավորման փուլը կարող է տեւել ընդհուպ մինչեւ 3-6 ամիս, եւ անգամ 1 տարի, իսկ դա նշանակում է, որ սկզբում սեռական օրգանի մաշկի վնասվածքը ակներեւ չի լինի: Այդկերպ առողջության վրա բացասական ազդեցությունն ի հայտ կգա որոշ ժամանակ անց: Այդ առնչությամբ փորձագետը խորհուրդ է տալիս տղամարդկանց, որոնք կիրառում են ջելքինգը, դադարել այդ վարժությունը ցավի դեպքում:
Փորձագետի հետ համակարծիք է Մայամիի համալսարանից ուրոլոգ Փրեմալ Փաթելը: Նրա խոսքով, գործնականում ջելքինգի արդյունավետությունը ֆալոսի մեծացման հարցում չունի գիտական հիմնավորում: Ավելին, վարժությունն ինքնին անվտանգ չէ, իսկ դրա հետեւանքը՝ սեռական օրգանի կորությունը, հղի է լրացուցիչ տրավմաներով:
Ընդ որում՝ Փաթելը նշում է, որ իրենց առնանդամի չափերով հիմնականում մտահոգվում են երիտասարդները, դեռ ավելին, նրանցից ոմանց անգամ չեն ունեցել սեռական փորձ: Զուգընկերուհուն հիասթափեցնելու նրանց վախերի հետեւանքով տղամարդիկ դիմում են ջելքինգի, կամ կատարում են ներարկումներ կասկածելի դեղամիջոցներով, որոնք վաճառվում են Համացանցում: Դրա հետեւանքով առաջանում են տարատեսակ տրավմաներ եւ էրեկտալ դիսֆունկցիա: