Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել    

05 հուն 2019 12:30

Տեսանյութ.Փաշինյանը կոնկրետ ասաց՝ ովքեր են դավադիր ուժերը.հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում

Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ու հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն, պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ», - նշեց վարչապետը։
Նա ասաց, թե դրանից հետո, երբ հանդիպմանը ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իր մոտ հարց է առաջանում. «Ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա գրի, որ Փաշինյանն ասում է՝ հողերը ծախում ա, ի՞նչի համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ որ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել»։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ ինքն է Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։
«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես՝ ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, թե ինչ է բանակցվել, նրանք տեղյակ չեն եղել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ իրենք ասելով ո՞ւմ նկատի ունի, վարչապետն արձագանքեց՝ շատ կոնկրետացնելու կարիք կա՞։
Դիտարկմանը, թե Բակո Սահակյանը հայտարարել է, որ չգիտի Արցախում դավադիր ուժերի մասին, եթե իմանա, համապատասխան միջոցներ կձեռնարկի, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ լավ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր