Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

05 հուն 2019 13:54

Սամվել Բաբայանի կողմնակիցները համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում. ահազանգում են Քաշաթաղից

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում:
Սամվել Բաբայանի կողմնակիցները համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում. ահազանգում են Քաշաթաղից
«Երեկվանից ստանում եմ ահազանգեր, որ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ ստորագրահավաք նախաձեռնող խմբի կողմից գործադրվում են բռնություններ: Հորդորում եմ լրատվամիջոցներին և իրավապահ մարմիներին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս փաստերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենքի և օրինականության կոպիտ ոտնահարում Սամվել Բաբայանի և իր կողմնակիցների կողմից»,- գրել է Ա. Մխիթարյանը:
Նա նաև նշել է, որ «Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակ»-ի նախաձեռնող խմբի անունից իր հասցեին համանման կեղծ տեղեկություններ են տարածում և կոչ է արել իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ՝ զրպարտանք ու հերյուրանք տարածողներ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելով:
Տեղեկությունների համաձայն, Սամվել Բաբայանի կողմնակիցները անցած գիշեր ծեծի են ենթարկել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին: Դեպքի առթիվ ավելի մանրամասը տեղեկություններ կհաղորդենք առաջիկայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր