17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

05 հուն 2019 16:23

Նույնիսկ մենք չենք կարող մեզ գաղտնալսել. ԱԱԾ տնօրենը գաղտնիք բացահայտեց

Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովումը գրեթե անհնար է»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման արտահոսքից հետո քայլեր ձեռնարկվե՞լ են բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսման ռիսկերից հեռու պահելու համար։
Արթուր Վանեցյանը նշեց, որ հայտնի են տասնյակ ու հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են տարբեր երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ:
«Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեն բարձրաձայնվել: Ուստի, չենք կարող խոսել 100 տոկոս պաշտպանվածության մասին։ Սակայն մինչև այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն ՏՏ ոլորտի հայաստանյան մասնագետների հետ սկսել է մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր մեզ ցանկացած տիպի գաղտնալսումներից։ Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունը։ Այս պահին բավականին պաշտպանված է, շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը», - հայտնեց Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝  հավելվածը հայկական պրոդուկտ է, որի սերվերը գտնվում է ԱԱԾ շենքում. «Անգամ, եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, անհնարին է»:
Վերջում ԱԱԾ տնօրենը հորդորեց բոլորին զերծ մնալ ավել-պակաս խոսելուց, եթե ռոումինգով են խոսում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր