Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

08 հուն 2019 11:45

Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին «լայվով» հրապարակային ներողություն խնդրել Արա Մինասյանից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին որոշում է կայացրել`  պարտավորեցնելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։ Այդ մասին   տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը Արսեն Թորոսյանից հայց էր ներկայացրել եւ պահանջում էր հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:


Արա Մինասյանը պահանջել էր նաև Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտադրել հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ուղիղ եթեր դուրս գալու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, ներողություն խնդրելու եղանակով, անհնարինության դեպքում՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում:
Դատարանը վճռել է բավարարել Արա Մինասյանի հայցը և պարտավորեցրել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել հետևյալ կերպ.
վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) «ուղիղ եթերի» միջոցով, (տեսանյութը վերնագրել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ») բանավոր խոսքի միջոցով հանդես գալ հետևյալ բովանդակությամբ, թե Արա Մինասյանի հասցեին 27.07.2018 թվականին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:
Դատարանի վճռով նախատեսվում է նաև Արսեն Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր