Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 հուն 2019 11:47

Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով հարկադրել է իր ենթակային՝ իր վրա վերցնել մեղքը. դատախազ

Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգի միջոցով հարկադրել է իր ենթակային, որ նա իր վրա վերցնի այն ամենը, ինչում մեղադրվում է ինքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը հայտարարեց գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը։
 «Այո՛, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, պետության համար որոշակի ծառայություններ է մատուցել, սակայն հերոսի համար պատիվ չէ առերևույթ կատարել այնպիսի արարքներ, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքով։  Մենք իրավական դաշտում ենք աշխատում և յուրաքանչյուր ոք հավասար է օրենքի առաջ. թե՛ շարքային քաղաքացին, և թե՛ հերոսը»,–հայտարարեց նա։


 Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հիվանդություններին, դատախազը նշեց, որ Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները թվարկված չեն կառավարության կողմից նախատեսված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Իսկ ինչ վերաբերվում է պաշտպանների այն պնդմանը, թե Գրիգորյանը տառապում է քաղցկեղով, Դոլմազյանը նշեց, որ հինգ տարի առաջ Մանվել Գրիգորյանը թոքի վիրահատության է ենթարկվել և համաձայն բժշկական եզրակացության՝ նրա մոտ մինչ օրս քաղցկեղը չի կրկնվել։
«Եզրակացության մեջ նշվում է, որ ուռուցքային հիվանդությունը համարվում է ապաքինված, եթե հիվանդության կրկնություն չի եղել»,–նշեց նա։
Դատախազը հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում և օգտվել բժիկների հատկացրած դեղորայքից։
«Գրիգորյանը կտրականապես հրաժարվել է ընդունել առաջարկվող դեղորայքը և հայտնվել է մի վիճակում, որ նրան հոսպիտալացնեն։ Նրա արյան մեջ շաքարի մակարդակի նման բարձրացումը նրանից է, որ նա նրաժարվել է ընդունել դեղերը։ Դրա համար ոչ պետությունն է մեղավոր, ոչ քրեակատարողական հիմնարկը»,–ասաց նա՝ նշելով, որ պետությունը պարտավար չէ նրա համար բարձրակարգ հիվանդանոցային պայմաններ ապահովել։
«Մանվել Գրիգորյանը գիտակցաբար այդ դեղորայքը չի ընդունել՝ իր վրա կրելով այն բոլոր ռիսկերը, որ կարող էին առաջանալ»,–ասաց նա։
Այսպիսով ըստ դատախազի՝  Մանվել Գրիգորյանի կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատարանի մայիսի 2–ի որոշումը օրինական է և հիմնավոր, ուստի  ըստ նրա՝ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման։
Նշենք, որ պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝  չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր