Երևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն, կա երկու տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար       Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»    

11 հուն 2019 15:21

Հայաստանում կենսաթոշակները 2020 թվականին կբարձրանան. փոխնախարար

Հայաստանցիները 2020-ին ականատես կլինեն կենսաթոշակների չափերի բարձրացման. պետությունը նախատեսում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
«Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, և նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները:
 
Եվ 2020-ին ականատես կլինենք կենսաթոշակների չափերի բարձրացմանը»,-ասաց փոխնախարարը:  Նա նշեց, որ բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումները ցույց կտան, թե ինչ չափով կլինի բարձրացումը:   Հարցին, թե բարձրացումը լինելու է միայն նվազագույն կենսաթոշակ ստացողների, թե նաև մյուսների համար՝ Սաիյանը հիշեցրեց, որ երբ ներկայացրել էին նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու մասին նախագիծ, նշել էին, որ այդ քաղաքականությունը պետք է կրի շարունակական բնույթ: «Եվ նախատեսվում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակի չափը»,-ասաց Սաիյանը:
 
Նա շեշտեց, որ 10 տոկոսով կենսաթոշակ բարձրացնելու համար անհարժեշտ է լինելու շուրջ 30 մլրդ դրամ, բացի այդ կենսաթոշակառուների թվաքանակի աճ է արձանագրվում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր