Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 հուն 2019 11:24

Հնարավո՞ր է Արայիկ Հարությունյանը, մյուս թեկնածուները իրար մաշեն, վերջում խաղի մեջ մտնի Լևոն Մնացականյանը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Պայմանավորվածությունը նախագահ Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ է՝ պայմանավորվել են, որ Բալասանյանը պետք է հրաժարական տա։ 10 օրից քիչ ավելի է, ինչ գործում է Բալասանյանի համազգային շարժումը՝ բավականին ուժեր են միացել, մեկնարկը վատ չէր, դրսից՝ սփյուռքից, նույնպես լուրջ աջակցություն կա, այդ թվում՝ եւ ֆինանսական։ Բալասանյանը եւս գտնում էր, որ հնարավոր չէ ե՛ւ նախագահի թեկնածու լինել ու քաղաքական գործունեություն վարել, ե՛ւ մնալ Անվտանգության խորհրդի քարտուղար։
Մինչ հրաժարականը, ժամը վեցից հետո էր նախագահականից իջնում իր գրասենյակ, սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը կապ չունի այս հրաժարականի հետ, որոշումը ներսում է կայացվել»,- ասաց արցախյան աղբյուրը: Բոլոր դեպքերում, Վիտոյի ու Նիկոլ Փաշինյանի ջրերը նույն առվով չեն հոսում։ «Գուցե Վիտոյի քաղաքական գծերից մեկը հականիկոլականությունն է. հենց միայն այդ պատճառով նա չպետք է մնար այդ պաշտոնին»: Իսկ հնարավո՞ր է Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Բալասանյանն ու «ծռերն» իրար մաշեն, վերջում խաղի մեջ մտնի ոստիկանապետ դարձած Լեւոն Մնացականյանը ու դառնա նախագահ։


«Եթե անկեղծ, ապա` մինչեւ Լեւոն Մնացականյանի ոստիկանապետ դառնալը, այդ հնարավորությունը քննարկվում էր, բայց ոստիկանապետ դառնալով` թեման փակվեց։ Էս պահի դրությամբ բացառվում է նման բան, եթե այլ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Անցումային այս ժամանակահատվածում ոստիկանությունում պետք էր ուժեղ ձեռք, իսկ ոստիկանությունը պատերազմի ժամանակ զինվոր է, սովորական ժամանակ` ներքին անվտանգությունը պահպանող ամենակարեւոր կառույցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր