Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

13 հուն 2019 13:06

Պատերազմները երբեմն անակնկալ են լինում.հայկական կողմն էլ է շատ բան անում, ու եթե չի խոսվում՝ուրեմն այդպես է պետք

«Պատերազմները երբեմն անակնկալ են լինում, ինչ-որ առումով, և դա կապ չունի՝ որտեղ է արվում։ Բայց կոնկերտ, գոնե առաջիկայում, նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փորձագետների այն կանխատեսումներին, թե հակամարտության գոտում ռազմական սրացումներ են սպասվում, պատերազմի սպառնալիքներ կան։
 Հովհաննիսյանի խոսքերով, պատերազմները երբեմն անակնկալ են լինում ինչ-որ առումով. Կապ չունի, թե որտեղ է դա լինում: Աշխարհի ցանկացած կետում հնարավոր է: Սակայն առաջիկայում նման կանխատեսումների համար հիմքեր չեմ տեսնում:
Խոսելով ադրբեջանական անօդաչուների ակտվության մասին՝ Հովհաննիսյանը ասաց, որ հայկական կողմն էլ է շատ բան անում, եթե այդ մասին չի խոսվում, չի նշանակում, որ նման բան չկա:
Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի մասով էլ ՊՆ խոսնակն ասաց, որ նախարարությունն իր մասնակցությունը կունենա, եթե կուտակված ինֆորմացիան փոխանցելու անհրաժեշտությունը կլինի, դա կարվի. «Ես՝ որպես իմ ոլորտի մասնագետ, կարող եմ մի լրացում անել: Մեր հանրության մեջ, ցավոք, պատերազմներին բնորոշ մի երևույթ կա: Խոսքը վերաբերում է հակառակորդի դրած ապատեղեկատվություններին: Ցավոք հանրությունն էմոցիոնալ է շատ հարցերում: Աստված տա այդ միֆերն էլ կկոտրվեն, որովհետև մեր հանրությունը, ցավոք, կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը»:

Նա հույս հայտնեց, որ մի օր հայ հասարակությունը կդադարի հավատալ հակառակորդ պետության տարածած ապատեղեկատվություններին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր