Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

14 հուն 2019 10:44

Իշխանություն է «վատացել». ստացվում է՝ մեր երկրում իրավական ապահովության երաշխիքներ պետք է ունենան միայն «քայլածները»․«Իրատես»

«Մեկ տարին դեռ նոր բոլորած իշխանությունը սեփա­կան դիրքերն անսասան պահելու համար արդեն ուժ է բա­նեցնում: Ասվածի ապացույցն իրավապահներին տրվող հրահանգներն են, այն է՝ անհեթեթ պատճառներով, առանց հիմնավորումների այս ու այն մարդուն բերման են­թարկել, սևազգեստներին որսալ, ասֆալտին փռել, մեքե­նաները, առանց լուրջ հիմքի, խուզարկել... 

Սակայն տես­նելով, որ այս ամենը չի աշխատում, գնալով քննադատու­թյան ալիքը մեծանում է, որոշել են ավելի ազդեցիկ քայլի դիմել: Իշխանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը, ի դեպ, ճանա­պարհային ոստիկանության պետի նախկին տեղակալն էր, օրենքի նախագիծ է մշակել, որով քրեական պատաս­խանատվություն է սահմանվում այն անձի համար, ով կհամարձակվի հրապարակավ իշխանության ներկայացուցչին վիրավորել: Հիմա մի պահ պատկերացրեք, որ նախկին իշխանության ժամանակ այսպիսի օրենք արդեն կար, քանի՞ անգամ Նիկոլ Փաշինյանը բանտ նստած կլի­ներ: 

Ընդ որում, ոչ միայն նա: ՀՀԿ-ի հետ համեմատվելուց այդքան խորշող այս իշխանությունը սկսել է կամաց-կամաց նրան նմանվել: Այդ ինչպե՞ս է նախագիծը մշակող նախկին ոստիկանը որոշելու՝ այս կամ այն հայտարարու­թյամբ քաղաքացին վիրավորե՞ց իշխանության ներկայացուցչին, քննադատե՞ց, թե մի թեթև կսմթեց կամ խելքի բե­րեց:

Սա նաև լրատվամիջոցների դեմ թաքուն ական է, սպառնալիք, որովհետև հրապարակավ հիմնականում լրատվամիջոցներն են խոսում իշխանության ախտերից ու բարքերից: Եթե, օրինակ, ես գրեմ, թե Նիկոլ Փաշինյանն անպատասխանատու ղեկավար է, դրանով վիրավորու՞մ եմ նրան, թե՞ իրականությունն եմ փաստում: Ո՞վ է որոշե­լու այդ սահմանը, իշխանության ներկայացուցի՞չը: Այ­սինքն՝ կամայական մոտեցում է լինելու, յուրայիների լեզ­վին ոսկոր չի լինելու, աջ ու ձախ բոլոր քաղաքական ու­ժերին կարող են պիտակավորել՝ չունենալով անգամ քա­ղաքական մեկ ամսվա փորձ, իսկ ընդդիմադիրների բերա­նին կողպեք է դրվելու, հանկարծ մի բառ չասեն, թե չէ կեն­թարկվեն քրեական պատասխանատվության: 

Ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը ջարդելու կոչերից հետո պետք է հատուկ օրենք մշակվեր, իսկ Բակո Սահակյանի գլուխը ջարդողը նորից պիտի այս ու այն ամբիոն բարձ­րանա ու անհեթեթություններ շաղ տա: Թե՞ Նիկոլ Փաշի­նյանի գլուխը «սրբություն» է:
Եվ, ի վերջո, մի շատ տրամաբանական հարց՝ ո՞վ է ասել, որ միայն իշխանության ներկայացուցիչն արժանա­պատվություն ունի, և նրան վիրավորելը հանցանք է, իսկ երբ ընդդիմության լիդերին կամ շարքային քաղաքացի Պետրոս Պետրոսյանին են հրապարակավ վիրավորում, դա կարելի է:

Փաստորեն, իշխանության ներկայացուցիչ­ներն առաջին, իսկ հասարակ մարդիկ երկրորդ «սորտի» քաղաքացիներ են: Նախագծի համաձայն, իրավական ապահովության երաշխիքներ պետք է սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: 

Այսինքն՝ մեր երկրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իրավական ապահովության երաշխիքներ պետք է ունենան միայն «քայլած» իշ­խանության ներկայացուցիչները: Սա այն դեպքն է, երբ չգիտես՝ լա՞ս, թե խնդաս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր