Մարտի 1-ի մարդասպանները օտարերկրյա աջակցությու՞ն են ունեցել.նրանք գաղտնիության պայմաններում տեղակայված են եղել Կառավարության շենքում

Օտարերկրյա մասնագետների խմբի մի մասը, որոշ տեղեկություններով, 2008 թվականի փետրվարի վերջից գաղտնիության պայմաններում տեղակայված է եղել Հայաստանի կառավարության շենքում։ Մեզ չհաջողվեց պարզել, թե քանի՞ հոգանոց է եղել խումբը, արդյո՞ք նրա անդամները միայն կառավարությունում են տեղակայված եղել, թե այլ կառույցներում եւս։ Չհաջողվեց պարզել նաեւ, թե արդյո՞ք խորհրդատվական ինստրուկցիայի մեջ սպանություններ իրականացնելու տեխնիկային եւ անհրաժեշտությանը առնչվող որեւէ բան գրած է եղել։
Մեզ չհաջողվեց նաեւ պաշտոնական հաստատում ստանալ, որ Մարտի 1-ի քրեական գործին նման փաստաթուղթ կցված է։