Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

14 հուն 2019 15:17

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը չեղարկվել են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու են չեղարկվել Արցախի և Ֆրանսիայի  քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը:

Այս մասին հայտնեցին դեսպանատնից և նշեցին, որ իրենց կառույցն իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով և չի մեկնաբանում արդարադատության որոշումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: 

Նշենք նաև, որ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն այս առիթով հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ և որը արտահայտվում է հռչակագրերի տեքստերով: 

«Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին և ինքնորոշման ուղեգծին»,-ասել էր Վալանսի քաղաքապետը:

   






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր