Փոփոխություն՝ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում. Նոր նախագիծ

ՊՆ-ն հայտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է, քանի որ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:
Նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:
Նախագիծը հարթակում է մինչև հունիսի 22-ը: