9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի          Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը       Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն    

18 հուն 2019 14:34

Ավտովթարից 25-ամյա զինծառայող է մահացել

Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված  Արայիկ Էրիկի Բալասանյանը:
Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր