Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

18 հուն 2019 13:25

Չեմ հիշում մի դեպք, որ նախկինում քաղաքապետը իրեն թույլ տա անջատել ավագանու անդամի խոսափողը

««Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, որ քաղաքացիները ուրախ են։ Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, երբ մարդիկ իրենց լավ են զգում։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք,որ այսօր ազատություն է։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք, որ այսօր թափանցիկ ընտրություններ են տեղի ունենում։ Ես հասկանում եմ, որ այդ ամենը ձեզ նյարդայնացնում է...» 
Վերը նշվածը բառացի մեջբերում է Հայկ Մարությանի խոսքերից՝ ուղղված ինձ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն`  ավելացնելով, որ քաղաքապետը անցել է բոլոր թույլատրելի սահմանները` փորձելով հերթական մանիպուլացիան անել և հերթական դիվիդիենտները հավաքել: 
«Հայտնի է, որ քաղաքապետը վերջին շրջանում իրեն փոքր-ինչ ջղաձիգ վիճակում է պահում  և մասնավորապես ավագու նիստերի դահլիճում լարվածության մթնոլորտը ավելի է թեժանում: Երեկ քաղաքապետը իրեն ոչ կոռեկտ դրսևորեց: Եթե նա քաղաքապետ է, խոսելու իրավունք ունի, դա ամենևին չի նշանակում, որ ինքն իր ասելիքը պետք է ասի, դիմացինին սադրի, ամեն բան փորձի մկնաբանել իր տեսակետից, անջատի դեմացինի խոսափողը` այդ կերպ իրավիճակն ավելի բորբոքելով»,- Politik.am-ի հետ զրւյցում ասաց ավագանու անդամը: 
Վարդանյանը նշում է` ներկայիս քաղաքապետը միշտ համեմատականներ է տանում նախկին քաղաքային իշխանությունների հետ, մինչդեռ ինքը չի հիշում մի դեպք, որ անգամ ավագանու ամնենաթեժ նիստերին նախկին քաղաքապետը իրեն թույլ տա անջատել ավագանու անդամի խոսափողը:
«Սա լավ բանի չի հանգեցնելու: Այս մթնոլորտը, որը ձևավորվել է քաղաքային իշխանության անդամների շրջանակներում` քաղաքապետի գլխավորությամբ, անթույլատրելի է: Երկար ժամանակ լինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայքարի նույն դաշտում` նրան խնդրում եմ ճիշտ ուղի ցույց տալ իր թիմի անդամներին»,- անփոփեց ավագանու անդամը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր