Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

18 հուն 2019 16:20

Պատճառած վնասի մասով պետք է արվի փոխհատուցում, մնացածով՝ նվիրատվություն. Արսեն Մկրտչյան

«Մանվել Գրիգորյանի կարեւորագույն հայտարարությունն այն է, որ թեեւ ինքը կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, բայց քանի որ իր ընտանիքին հետապնդում են, նա ասում է, որ պատրաստ է դրա դիմաց տալ ավելին, քան մեղսագրվում է, միայն թե ընտանիքին հանգիստ թողնեն»,-այս մասին այսօրվա նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը. «Աբսուրդ կլիներ, եթե ընդուներ, դրա մասին մենք քիչ ենք խոսել, բայց կարեւոր է, որ ոչ ոք չի արձանագրել, որ Մանվել Գրիգորյանը, պատգամավոր լինելով հանդերձ, զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց հարկեր չի վճարել, այսինքն՝ Մանվել Գրիգորյանին պետք էր կալանավորել, եթե նա զբաղվեր ձեռնարկատիրական գործունեությամբ եւ վճարեր այդ հարկերը»,-ասաց նա։
«Փաստինֆո»-ի հարցին, թե Գրիգորյանը ցանկանում է փոխհատուցել պատճառած վնասը թե գույքը պարզապես նվիրաբերել պետությանը, պաշտպանը պատասխանեց. «Փոխհատուցում պետք է արվի այն մասով, որքանով կա պատճառված վնաս, իսկ մյուս՝ հինգ անգամ ավել մասով պետք է դիտվի նվիրատվություն»։
Ի պատասխան մեր այն հարցին, թե ում է պատկանում նշված գույքը, պաշտպանն ասաց. «Պատկանում է Մանվել Գրիգորյանի մերձավոր ազգականին, եւ դրա վրա արգելանք կա դրված, այսինքն՝  նախ պետք է արգելանքը հանվի»։
Ինչ վերաբերում է դատախազների այսօրվա միջնորդությանը, որով նրանք ցանկանում են Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել  միջգերատեսչական  հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննություն, Արսեն Մկրտչյանի խոսքով՝ դա դեռ պետք է քննարկեն. «Իրականում շատ կարեւոր է լսել Մանվել Գրիգորյանի կարծիքը, պետք է առանձնազրույց ունենք, հասկանանք նրա դիրքորոշումը, որպեսզի այդ միջնորդության վերաբերյալ հանդես գանք մեր պաշտպանյալի շահերից ելնելով, գուցե եւ նա ունենա այն կարծիքը, որ դա այժմ անհրաժեշտ է»։
Պաշտպանի կարծիքով՝ խափանման միջոցի հարցերը չպետք է դառնան կենաց-մահու խնդիր. «Այս պարագայում Դատախազությունը համառորեն խոսում է, թե Մանվել Գրգորյանը կարող է խոչընդոտել, սակայն մեզ հետաքրքրում է, թե այդ ինչով նա կարող է խոչընդոտել երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից, բարեփոխումներից, փողոցային արդարադատությանը հանգելուց հետո, վերջիվերո, ինձ թվում է, որ հիմա կա իրական համերաշխության մթնոլորտ, եւ այս մթնոլորտում նման խափանման միջոցի հարցերը չպետք է դառնան կենաց-մահու խնդիր»,-ասաց Արսեն Մկրտչյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր