Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

20 հուն 2019 15:52

Հոգիս խռոված է իմ երկրում, իմ էրեխեն Քոչարյանի թագավորությունից ա փախել,Նրան արժանի պատիժ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի բողոքների քննությունը։ 

Այսօրվա նիստին նախատեսվում է լսել պաշտպանական կողմի առարկությունները բողոքների վերաբերյալ։ Մինչ պաշտպաններին լսելը, դատարանն այսօր խնդրեց դիրքորոշում հայտնեն բողոքների վերաբերյալ գործով տուժողները եւ «Մարտի 1»-ին զոհված Զաքար Հովհաննիսյանի քրոջը, որը հանդիսանում է տուժողի իրավահաջորդը։
Նա նշեց, որ միանում է բողոքներին, եւ որ պետք է մեղավորները պատասխան տան։
Տուժող Սուրեն Գեւորգյանն դատարանում էմոցիոնալ ելույթ ունեցավ՝ նշելով, որ իր ամբողջ ընտանիքը 2008-ից հետո հեռացել է Հայաստանից․ «Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա, մենակ ես եմ մնացել։ Ես մնացի մենակ․ 2008-ից իմ ցեղը փախավ Հայաստանից, միայն ես եմ մնացել։ Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն, ոճրագործը պետք է պատասխան տա։ Ես Հայաստանում ստրուկ եմ ապրել, իրավազուրկ, մենակ վերեւում Աստված գիտի։ Նա ոչնչացրեց իմ ընտանիքը, անկախություն եմ ցանկացել, սա էր իմ անկախությո՞ւնը, ես մրմռում եմ։ Ինձ ջնջխված բերին, տուն քցին, կինս տեսավ, շաքար ստացավ։ Ահա էս էր իրավունք պահանջելու իմ վերջակետը, ես իմ իրավունքն էի պահաջում հայրենիքից, ընտանիքս ջնջվեց, մնացի միայնակ։ 
Ես Աստծուց միայն մեր ազգին փրկություն եմ խնդրում, նույն բանսարկուները ստեղ են՝ Մարտի մեկի։ Հայաստանում գտնենք արդարադատություն, բայց մարդու խիղճը, հային Հայաստանում ոչնչացնե՞ն, ինչի՞ գա ինձ ոչնչացնի, ի՞նչ էի արել։ Ինձ ոտի տակ են քցում, պարոն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից։ Ոճիրն արդարացում չունի, ինչ ձեւի փաստաբան լինի, ինչ ձեւի վճարվի։ Իմ հոգին խռոված է իմ երկրում։ Իմ էրեխեն Ռոբերտ Քոչարյանի թագավորությունից ա փախել։ Նրան արժանի պատիժ»։
Գործով մյուս տուժող Անդրանիկ Հարությունյանն էլ նշեց, որ 2008 թվականի մարտի մեկին դպրոցական երեխա է եղել, անցել է այդ ժամանակ փողոցով, կրակել են, ինչի հետեւանքով մեկ աչքը կուրացել է։
Նշենք, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր