Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

22 հուն 2019 17:24

Վրաստանում ՀՀ դեսպանությունը բողոք է ներկայացրել, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր՝ հունիսի 22-ին, տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից  հայտնում են, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որեւէ բողոք եւ խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։

Այսօր նրա հետ տեսակցել են նաեւ Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Դեսպանության դիվանագետները նաեւ հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի եւ նրա հարազատների միջեւ եւ նաեւ ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաեւ ձերբակալվածի եւ նրա ծնողի միջեւ։
Դեսպանությունը նաեւ իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։
Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր