Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ          Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ       Փաշազադեն Հռոմի պապին է ներկայացրել ադրբեջանական հռետորաբանությունը՝ ՀԱՍԵ և Վեհափառ Տիրոջը խաղաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ    

24 հուն 2019 17:19

Այս հաղթանակը շատ կարեւոր է,մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնի

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի անցնելը ցուցարարների հաղթանակն է, որոնք չորս օրվա ընթացքում Թբիլսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքում էին երկրի իշխանությունների քաղաքականության դեմ: Հունիսի 24-ին կայածած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ելենա Խոշտարիան։


«Այդ հաղթանակը շատ կարեւոր է, որովհետեւ, բացի այն բանից, որ հասարակությունը հարկադրեց տեղի տալ «Վրացական երազանքին» եւ հասավ արդարացի համամասնական համակարգի, դուք ասացիք բոլոր քաղաքական գործիչներին, որ ոչ մի դեպքում մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնի, եւ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պատասխան կտա նման ոչ արժանի եւ ապօրինի արարքների համար»,- ասել է Խոշտարիան ՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին:
Հունիսի 24-ին «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է համամասնական խորհրդարանական ընտրությունների անցնելու մտադրության մասին:
Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն էր, որոնք հունիսի 20-ից Թբիլիսիում զանգվածային ելույթներ են կազմակերպում խորհրդարանի շենքի մոտ:
Հանրահավաքների մասնակիցները նաեւ պահանջում են ներքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը եւ օրենսդիր մարմնի շենքի մոտ ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատում: Կշարունակվեն արդյոք հանրահավաքներն, առայժմ հայտնի չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից մեկն էր:
Ցուցարարների պահանջներից են նաև՝
Ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին
ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը
Պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր