Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

25 հուն 2019 10:44

Ո՞ւր են փողերը, պրն Հայկ Մարության.մոտ 60 մլն դրամ անհետացել է «Կամազ»-ների գնումով.«168 ժամ»

 «Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև ինքնուրույնաբար փոքրիկ հետաքննություն է արել գնումներից մեկի մասով և բացահայտել է խիստ կասկածելի գործարք՝ տպավորիչ թվերով:

Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաների մասին է: Եվ ահա, 1 տարվա պաշտոնավարման ընթացքում միայն այս մեկ գործարքով շուրջ մոտ 60 մլն դրամի տարբերություն է բացահայտել ՀՀԿ-ական նախկին թաղապետը ՝ Հայկ Մարությանի կողմից կատարված միայն մեկ գնումով: Նշենք, որ 236 մլն դրամ ընդհանուր արժեքով գնման կասկածելի գործարքում անհետացել է մոտ 60 մլն դրամ:

«Եվ ես՝ որպես մասնավոր անձ, անձամբ դիմել եմ ռուսական «Կամազ» ընկերությանը, 5 կամազների գնման համար գին եմ հարցրել, առաջարկել եմ գործարք՝ որպես տնտեսվարող, ընդամենը այդքանը, և առանց ավելացված արժեքի (ԱԱՀ) հարկի (ԵԱՏՄ-ի դեպքում վերադարձվում է) այդ «Կամազ»-ների ընդհանուր արժեքն ինձ առաջարկվեց մոտ 60 մլն դրամով պակաս, քան Երևանի քաղաքապետարանն է գնել: Հաշվի առեք այն հանգամանքը, որ, եթե որպես քաղաքապետ կամ պետության էկոնոմ պլանների գործարք՝ այդ հարցումն արվեր ու տեղում՝ դեմ առ դեմ գին պայմանավորվելով, ավելի էժան գին հնարավոր կլիներ պայմանավորվել»,- իր կատարած փոքրիկ հետաքննության մասին պատմում է ՀՀԿ-ական նախկին թաղապետը և հարցադրում անում քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ո՞ւր են մեր փողերը, ի՞նչ եղավ այդ 60 մլն դրամը, որ ավել է վճարվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր