Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

27 հուն 2019 11:26

Առաջին անգամ աղջկաս տեսնելով գիտակցությունս կորցրեցի. աղջիկը ծնվել է առանց շուրթերի եւ ծնոտի(ֆոտո)

Վեցամյա Դարինա Շպենգլերը Ռուսաստանի ծայրամասից ծնվել է առանց շուրթերի եւ ծնոտի։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, չնայած պաշտոնական ախտորոշման բացակայությանը, կարծիք կա, որ նա տառապում է Նագերի ախտանիշով (ակրոֆացիալ դիզոստոզ)։ Սա հազվադեպ ժառանգական հիվանդություն է, որը, մասնավորապես, դրսեւորվում է թերզարգացած ստորին ծնոտով կամ ծնոտների հոդերի լիակատար բացակայությամբ։
Աղջկա մայրը՝ Ելենան, պատմում է, որ ծննդաբերությունից հետո բժիշկները հրաժարվել են ցույց տալ նրան երեխային։ «Ես աղաչում էի նրանց, որ երեխային ցույց տան ինձ։ Բուժքույրը նայեց ինձ ու հարցրեց. «Պատրա՞ստ ես տեսնել դա»։ Առաջին անգամ աղջկաս տեսնելով գիտակցությունս կորցրի»,- խոստովանում է կինը։
Բժիշկները նրա ծնողներին՝ Ելենային եւ Յուրիին, խորհուրդ տվեցին հրաժարվել երեխայից, բայց նրանք որոշեցին աղջկան հնարավորություն տալ մեծանալու լիարժեք ընտանիքում։ Այնինչ, նրանց հարազատները երես թեքեցին նրանցից, եւ նրանք ստիպված էին հեռանալ հայրենի գյուղից։ «Միայն քույրս աջակցեց ինձ։ Մյուս բոլոր հարազատները դադարեցին շփվել մեզ հետ»,- նշել է Ելենան։

Դարինան համր է եւ չի կարող նորմալ սնվել, քաշը հազիվ 11 կիլոգրամ է։ Արտասովոր արտաքինի պատճառով հասակակիցները չեն շփվում նրա հետ։ Դարինային հրաժարվել էին ընդունել մանկամսուր՝ դա բացատրելով նրանով, որ երեխաները կարող են վախենալ նրանից։ «Ես ուզում եմ, որպեսզի մարդիկ դադարեն մատով ցույց տալ նրան, ցանկանում եմ, որպեսզի նա իրեն դժբախտ չզգա»,- ընդգծում է աղջկա մայրը։
Աղջկան օգնելու պատրաստակամություն են հայտնել Լոնդոնի Գրեյթ Օրմոնդ սթրիթի հիվանդանոցի վիրաբույժները։ Բուժման արժեքը 67 հազար 400 ֆունտ սթեռլինգ է, ընդ որում՝ անհրաժեշտ միջոցները տրամադրել է «Ռուսֆոնդ» ռուսական օգնության հիմնադրամը։ 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր