Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

01 հուլ 2019 11:30

19-ամյա զինծառայողը արձակուրդից հետո հրաժարվում է զորամաս վերադառնալ․ եթե գնա, ապա իր կյանքին վերջ կտա

Արձակուրդից հետո զինծառայողը չի ցանկանում վերադառնալ զորամաս՝ պատճառաբանելով, որ իրեն կսպանեն, հայտնում է Shamshyan.com-ը։
Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Հունիսի 30-ին լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, իր կյանքին վերջ


Զինվորի հարազատները ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը: Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ:
Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու, թե  արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր