Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

02 հուլ 2019 15:00

Հայ-իրանական սահմանին ցանկացած լարում կամ բախում կարող է մարտահրավերային լինել մեզ համար

Իրանաամերիկյան լարվածության փուլում գագաթնակետ կարելի է համարել Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքին հարված հասցնելը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ նշելով, որ դրանից հետո ԱՄՆ-ը հասկացավ, որ ռիսկային են ռազմական գործողությունները և դրա համար որոշեց շարունակել տնտեսական պատժամիջոցներով Իրանին թուլացնելու տարբերակը:

«Իրան-ԱՄՆ լարվածության այս փուլում՝ Թրամփը մինչ նախագահական ընտրությունները շարունակելու է հիբրիդային պատերազմի ուղին. տնտեսական պատժամիջոցներ կիրառել՝ հույս ունենալով, որ ճնշումների արդյունքում վարչակազմի փոփոխություն կլինի կամ Իրանին բանակցային սեղանին մոտ կբերի»,- ասաց նա՝ նշելով, որ երկու տարբերակն էլ այս պահին իրատեսական չի համարում:
Նրա խոսքով՝ բավականին ռիսկային իրավիճակ է ստեղծվել Իրանի շուրջ: Անդրադառնալով այդ զարգացումների՝ Հայաստանի վրա ազդեցությանը, նա նշեց, որ Իրանը մեզ համար կարևոր երկիր է, և ցանկացած լարում, ցանկացած բախում կարող է մարտահրավերային լինել մեզ համար և՛ տնտեսական, և՛ անվտանգային առումով:

«Այս ամենը հաշվի առնելով` պետք է շարունակվի մեր համագործակցությունն Իրանի հետ»,- ասաց նա:
Գարիկ Միսակյանը, անդրադառնալով Իրանի շուրջ հնարավոր զարգացումներին՝ կանխատեսեց, որ լինելով շատ հարուստ ռեսուրսներով երկիր՝ այն կարողանալու է դիմակայել ամերիկյան պատժամիջոցներին: «Ճանաչելով ԱՄՆ-ին՝ գիտեն, որ գոնե մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետը կկարողանան դիմակայել»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական գործողությունները ներառեն Իրանի՝ Հայաստանին սահմանակից հատվածը, նա նշեց, որ քիչ հավանական է: «Հայ-իրանական սահմանին հարված հասցնելը կարող է լինել միայն լայնամասշտաբ գործողությունների ժամանակ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր