Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

02 հուլ 2019 17:35

Երեւանի գլխավոր ճարտարապետն ապատեղեկատվություն է տարածում. Տիգրան Հեքեքյանը՝ Արամի 23 շենքի մասին

Ամեն անգամ ասուլիսներում Երեւանի գլխավոր ճարտարապետն ապատեղեկատվություն է տարածում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լարգրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ անդրադառնալով Արամի 23 ենքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Նրա խոսքով, արդեն մեկ տարի է անցել, ինչ խարխլվեցին Արամի 23-ի հիմքերը, եւ ուղիղ վեց ամիս առաջ  փլուզվեց շենքի մի հատվածը ու առ այսօր որեւէ բան չի արվել:

«Այսօր ունեն երկու խնդիր՝ առաջինը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ կապված անորոշությունն է, թեեւ շատ կառույցների հետ կա պայմանավորվածություն, որ գտնեն տարածք, վարձակալեն, տան իրենց եւ կֆինանսավորվի, մինչեւ կառուցվի Արամի 23 շենքը: Մեզ տրվել է ժամանակավոր մի տեղ գրասենյակ, որ հետո պետք է գնայինք հիմնական տեղը, բայց առ այսօր մենք անորոշության մեջ ենք, «Ի Էմ Սի»-ին մեզ հետ չի ուզում կնքել պայմանագիր հետեւյալ կետով, որ, այո, նրանք պետք է ֆինանսավորեն մեր  վարձակալության համար այնքան ժամանակ, մինչեւ Արամի 23-ը կվերականգնվի։ Մեկ ամիս տվեցին գումարը՝ ապրիլ ամիսն էր, մայիս, հունիս… դրանից հետո որեւէ երաշխիք չունենք եւ չգիտենք՝ ինչքան սա կշարունակվի։ Չնայած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին է հանձնարարված համակարգել, սակայն նա անընդհատ զանգահարում է այս կազմակերպությանը, խոստանում են, որ այսօր-վաղը կլինի, բայց առ այսօր մեզ այդ գումարը չի տրվում։ Դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մեզ հետ չեն կնքում  պայմանագիր, որ ունենանք երաշխիք մեր երգչախմբերի ապագայի համար»,-ասաց Հեքեքյանը:
Նա անդրադարձավ նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ նշելով, որ ապատեղեկատվություն է տարածում. «Առաջին անգամ ասում էր, որ  կա նախագիծ, որ պետք է այդ շենքը կառուցվի,  այդպես էլ առ այսօր այդ նախագիծը ոչ մի տեղ չգտանք: Մայիսի 15-ի ասուլիսի ժամանակ էլ ասել էր, որ իտալացիներին նախագիծը տվել են: Հետո հայտարարել էր, որ ստորագրել է այդ նախագծի էսքիզը, եւ գնդակը սեփականատիրոջ դաշտում է, այսինքն մեր դաշտում է:
Մենք անընդհատ  ահազանգում էինք, նամակներ էինք գրում, պահանջում էինք այդ նախագծի հաստատումը եւ որեւէ պատասխան չկար։ Ուղիղ երեք ամիս անց զանգահարում են ինձ, ասում, որ՝ կարող եք գալ Ձեր նամակի պատասխանը վերցնել, որտեղ տրված է թույլտվություն մայիսի 24-ով, սակայն նամակի վրա գրված էր՝ հունիսի 6։
Սա մի ձեռագիր է քաղաքապետարանի, ոնց որ պատուհաններ են թողնում, որ հետո իրենց ուշացած նամակները հետին ամսաթվով գրեն։  Եվ հիմա մեզնից պահանջում են վերջնական նախագիծ։ Իտալացիներն ասում են, որ պայմանագիրը լուծարվել է, հիմա պետք է գան, պայմանագիրը երկարացնեն, նորից նախագիծ արվի։ Կտեւի էլի երեք ամիս։  Սա այն դեպքում, երբ վարչապետը դեռ նոյեմբերին հանձնարարել էր՝ շտապ վերականգնել շենքը, ամրակայել»:
Հեքեքյանը կարծիք հայտնեց, որ  կամ իշխանության մեջ հայտնված մարդիկ ի զորու չեն, սխալ տեղում են, ուղղակի աթոռ են զբաղեցնում, կամ ի զորու են, բայց հայտնվել են  մի սարդոստայնի մեջ, որը որոշ հզոր մարդիկ հյուսել են, հիմա իրենց էլ են գցել այս ամիսների ընթացքում. «Իրենք  աշխատում են իրենց վրա, եւ երրորդ՝ իրենց չեն թույլ տալիս, որ իրենք իրականացնեն իրենց պարտականությունները։ Երեքից որն է՝ չեմ կարող ասել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր