Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

03 հուլ 2019 12:31

Տեսանյութ.«Մարտի 1-ի» գործը սառած է, դատաքննությունը ձգձգվում է.Վերաքննիչ դատարանի պահվածքը հաստատում է երկյուղները՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է

Վերաքննիչ դատարանի կողմից խախտումները դեռ չեն վերացել, և դատարանը շարունակում է իր կամայական մեկնաբանություններով խոչընդոտել և վնասել գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

«Ամսի 25-ին հրապարկված ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվում է, գործը պետք է սկսվի նույն դատարանում, ընդհատման պահից, այսինքն` ներկայում առաջին ատյանի դատարանում պրոցեսը պետք է շարունակվի, սակայն Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում առաջին ատյանի դատարան, որ այդ պրոցեսը սկսվի: Պաշտպանական թիմին պարբերաբար մեղադրում են այն բանի մեջ, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, սակայն էս դեպքում մենք գործ ունեք հենց դատարանի կողմից ձգձգման հետ»,-նշեց Հովհաննես Խուդոյանը՝ հավելով, որ գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք:
Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու, քանի որ կային սահմանադրականության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանում այս փուլում գործի կարգավարության հետ կապված, որին ի պատասխան Վերաքննիչ դատարանը որոշման մեջ արձանագրել է, որ գործն իր վարույթում չի քննվում, իր կողմից քննվում են միայն բողոքները:

«Սակայն, երբ փորձում ենք կապ հաստատել Վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի հետ, հասկանալու համար դատարանի որոշումից հետո երբ է գործը նշանակվելու քննության առաջին ատյանի դատարանում, աշխատակազմից սպասում են Վճռաբեկ դատարան գործը բերելու ժամկետի ավարտին, որից հետո գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան, այսինքն` ինչպես պարոն Խուդոյանը նշեց՝ ականատես ենք լինելու մի գործընթացի, երբ գործը անհարկի ձգձգվում է»,-մանրամասնեց նա՝ հույս հայտնելով, որ այն պատգամավորները, դատախազները, քաղաքական գործիչները, ովքեր իրենց մեղադրում էին գործը ձգձգելու մեջ, նշված խնդիրների վերաբերյալ իրենց գնահատականը կտան:
Պաշտպանները հիշեցրին, որ դատարանը պետք է կրկին անդրադառնա նաև խափանման միջոցի հարցին:
Վերաքննիչ դատարանի գործողությունները հաստատում են ավելի վաղ հայտնված երկյուղները, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը գործն առաջին ատյանի դատարան վերադարձնելու մասին հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը։ Այս առնչությամբ փաստաբանը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը գործը Սահմանադրական դատարան հանձնելու մասին բողոքարկման ենթակա չէ, եւ անգամ իրենք՝ դատախազության աշխատակիցներն են դատարանի պահվածքը գնահատում որպես ոչ ստանդարտ։ «Վերաքննիչ դատարանը այս դեպքում իրավունք չունի միջամտելու  առաջին ատյանի դատարանի գործերին։ Առաջին ատյանի դատարանի ինքնավար իրավունքը ՍԴ-ին հանձնելու որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանն առհասարակ պաշտպանության կողմին ելույթ ունենալու հնարավորություն չտվեց։ Մեզ նման դեպքեր հայտնի չեն։ Այդ որոշումը հակասում է դատական պրակտիկային։ Ակնհայտ է, որ  ընթանում է անարդար դատավարություն, ինչը հաստատում է մեր երկյուղներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,- նշեց փաստաբանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր