Նոր տարին նոր էջից սկսել.Կառավարությունը զրոյացնում է ջրօգտագործողների պարտքը

Ըստ նրա՝ ամեն տարի ջրօգտագործողների ընկերությունները վերցնում են ընթացիկ տարվա՝ զարգացման համար նախատեսված պետական դոտացիաները և ուղղում են նախորդ տարվա պարտքի մարմանը։ Նախարարն ասաց, որ ամենացավալին այստեղ այն է, որ օգտագործվում են զարգացման համար նախատեսված միջոցները, հետևաբար զարգացում չի լինում։
Պապիկյանի ներկայացրած նախագծով՝ կառավարությունն այս տարի հավելյալ միջոցներ է ուղղում գոյացած պարտքի մարմանը, որպեսզի աշնանը նոր տարին ջրօգտագործողները ունենան զրոյական պարտք և տարին սկսեն նոր էջից։ Միաժամանակ, նախարարը խոստացավ, որ շատ խիստ են վերաբերվելու ջրօգտագործողների ընկերությունների աշխատանքներին և պահանջելու են 100-տոկոսանոց արդյունք, քանի որ դա է նորման։