18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

04 հուլ 2019 16:34

Բոլորը գիտեն՝ ես ինչքան ապացույց ունեմ, որ Վալերի Օսիպյանը հանցագործ է. Սուսաննա Հովհաննիսյան

«Օսիպյանը հանցագործ է: Վարչապետը ինքը գիտի, որ ես ճիշտ եմ: Վարչապետն ինձ Գլխավոր դատախազության դիմաց տեսավ, ես իրեն մոտեցա, ինքն ասաց. «Ես ամեն ինչից տեղյակ եմ»: Եթե դու ամեն ինչից տեղյակ ես, բերում հանցագործին գեներալի կոչո՞ւմ ես տալիս»,- այսօր Կառվարության դիմաց բողոքում էր Սուսաննա Հովհաննիսյանը, ում որդուն, իր պնդմամբ, ցանկացել են մեղադրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու կատարած հանցանքի մեջ:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Նուբարաշենում տեղի էր ունեցել դանակահարություն, որին մասնակից է եղել նաև Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը:
«Ինքն ինձ առաջարկեց. «Թող քո որդին վիզ վերցնի, որ ինքն ա արել, ես չհամաձայնեցի: Ինքն ինձանից վրեժ ա լուծում. մեծ որդուս կանչեց տարավ իր վարչական շենքը ու առաջարկեց, որ եղբորը համոզի, որ վիզ վերցնի, տղես չի համաձայնել, հետո ուզեցել ա մեծ տղիս գլխին սարքի. իր մորքուրի տղաների, ընկերների միջոցով մեծ տղիս խառնել, տարել են ուրիշ հիվանդասենյակ, որտեղ գործով տուժողը չի չի եղել պառկած: Հետո տղես լսել ա, որ էդ մարդկանցից մեկն ասել ա. «Սխալ հիվանդասենյակ ենք տարել, Վալեր, չկպավ: Ես իմ արդարության համար եմ էստեղ»,- ասում է Սուսաննա Հովհաննիսյանը:
Կինը ցանկանում էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն իր խոսքով, իրեն չեն ընդունել:
«Ես ապացույցները տվել եմ վարչապետին, ԱԱԾ-ին, ՔԿ-ին, Գլխավոր դատախազությանը: Բոլորն էլ ունեն իմ տված բոլոր ապացույցները: Բոլորը գիտեն՝ ես ինչքան ապացույց ունեմ, որ Վալերի Օսիպյանը հանցագործ է»,-ասում է նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր