17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

05 հուլ 2019 10:05

Ի՞նչ է Ստամբուլյան կոնվենցիան. իրականությունից կտրված քարոզչական հիստերիայի բացահայտ ու քողարկված նպատակները.«Փաստ»

«Երեկ «Փաստ» թերթը գրել էր, որ վերջերս տարբեր ձևաչափերով շրջանառվում և փորձ է արվում առանձին բացվածքով ներկայաց­նել Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբե­րում է կանանց նկատմամբ բռնության և ըն­տանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին: 

Իրականում այս նա­խագծում բավականին մտահոգիչ կելտեր կան, որոնք վերաբերում են սեռական դաս­տիարակությանն ու սեռական պատկանելու­թյան խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին և այլն: Նշել էինք, որ իշխանությունները լայն թափով լծված են այս կոնվենցիան առաջի­կայում խորհրդարանում վավերացնելուն: 

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ բուռն քննարկումներ կան անգամ տոլերանտ Եվրոպայում, ու արտահայտվում են գրեթե նույն մտահոգությունները, որ ընտանեկան բռնու­թյունների կանխարգելման քողածածկույթի տակ փորձ է արվում «ներդնել» այնպիսի ինս­տիտուտներ, որոնք հակոտնյա են ավանդա­կան ընտանիքի մասին պատկերացումներին:

Հայկական ընտանիքում կան սեռական կամ կանանց նկատմամբ այլ բռնության դրսևորում­ներ: Իհարկե՝ նման դեպքերը բացառել չի կարե­լի, մանավանդ, որ նման արատավոր երևույթ­ներ կան աշխարհի բոլոր երկրներում: Ի վերջո, խոսքը հանցագործության կոնկրետ դրսևոր­ման մասին է, որի դեմ պայքարը նկարագրված է Հայաստանի օրենսդրության մեջ, ու պատկան մարմինները հետևողական պետք է լինեն՝ ըն­տանեկան բոլոր բռնությունները բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության են­թարկելու հարցում: Կարծում եմ՝ այս հարցում կոնսենսուս գոյություն ունի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ու հասարակության միջև: 

Մյուս կողմից՝ համացանցում ավելացել են տա­րատեսակ տեղեկություններն ընտանեկան և սե­ռական բռնության մասին: Սա ակնհայտ է, ու օբ­յեկտիվ լինելու համար՝ նկատեմ, որ քարոզչական այս ֆոնը ստեղծվում է ուղղորդված՝ խիստ որոշակի նպատակներով: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կա­նանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են: Ինչի համար է պետք Հայաստանում ստեղծել «վայրենի» ու «գազազած» հասարակության կերպար, մանավանդ՝ ընտանիքի հայկական մո­դելը իր կենսունակությունն ապացուցել է դարեր շարունակ, ու այս օրերին մոլեգնող հիստերիան, մեղմ ասած, աղերս չունի իրականության հետ: 

Ակնհայտ է, որ հասարակության մեջ միշտ էլ մարգինալ խմբեր կան, որոնք փորձում են ինքնահաստատվել՝ նման խնդիրներ բարձ­րացնելու միջոցով: Խնդիրն ամենևին էլ մարդու իրավունքների պաշտպանությանը չի վերաբերում, մանավանդ, որ այս խմբերի մեծ մասն ընդամենը գրանտ ստանալու խնդիր է լուծում: 

Մյուս կողմից՝ մարգինալ այս խմբերը երբեմն դառնում են պետության դաշնակիցը, երբ առաջանում է միջազգային պարտավորություններին միանալու հարց: Ամենևին չեմ պնդում, որ Հայաստանը պետք է ապրի մեկուսի կյանքով, ավելին՝ կա­րևորում եմ, որ Հայաստանը հնարավորինս ինտեգրված լինի միջազգային իրավաօրենսդրական համատեքստին:
Մյուս կողմից՝ ամենևին այն կարծիքին չեմ, որ միջազգային պարտավորություններ պետք է ստանձնել՝ առանց դրա հետևանքները հաշվարկելու: Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կոնսենսուս գոյություն չունի անգամ Եվրոպայում, մասնավորապես՝ այդ հարցը բուռն քննարկումների տեղիք էր տվել ԵԽԽՎ վերջին նստաշրջա­նում: 

Կարծում եմ՝ ամենևին կարիք չկա Հա­յաստանի հասարակությանն արհեստականորեն նախապատրաստել այս կոնվենցիայի ըն­դունմանը: Բազմաշերտ ու բովանդակային քննարկումներ, անշուշտ, պետք են, հնարա­վորինս կոմպակտ ու իրազեկ, իրավասու շրջանակներում, սակայն ոչ մանիպուլյատիվ- քարոզչական նպատակներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր