Մարտունիում կենդանիները սկսել են ուռչել, հետո սատկել Սևանա լճից ջուր խմելուց հետո. նախարարությունից հերքում են

Նշենք, որ Zona Positive ֆեյբուքյան էջը հրապարակում է արել, ըստ որի՝ ականատեսը պատմել է, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո 10 կով տարօրինակ են իրենց պահել, ուռչել են, հետո սատկել: Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:
Ականատեսի տրամադրած նկարներից պարզ է դառնում, որ կովերին մորթելուց հետո կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: «Հավանաբար սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել»,- ասել է ականատեսը:
Արմեն Վարդանյանը նշեց, որ հնարավոր է՝ ոչ թե ջրիմուռները, այլ խոտը լինի կենդանիների անկման պատճառը: Նրա խոսքով՝ ջրիմուռները չմահացած՝ կանաչ վիճակում, թունավոր չեն, դրանք մահանալուց հետո են թույներ արտադրում: «Միանշանակ չենք կարող պնդել, որ կենդանիների անկման պատճառը ջրիմուռներն են, ամեն դեպքում, սննդի անվտանգության պետական տեսչության ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, բայց էլի եմ ասում՝ կանաչ վիճակում ջրիմուռները թունավոր չեն և չէին կարող կենդանիների անկման պատճառ լինել»,- նշեց Վարդանյանը:

