Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

06 հուլ 2019 13:04

Կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում.շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է

SHANTNEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ երեկ կենդանիների անկման  դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է,գրում է SHANTNEWS.am-ը։


Հիշեցնենք, որ վերջին օրերին սա միակ համայնքը չէ, որտեղ կենդանիների անկման դեպքեր են գրանցվում: Լուրեր շրջանառվեցին, որ պատճառը Սևանա լճի «ծաղկած» ջուրն է, քանի որ կենդանիները հենց լճի տարածքում էին արածում:
«Հիմա, թե ինչքանո՞վ  է ջրի հանգամանքը … Մասնագետներն ասում են, որ ինչ ջուր էլ խմեին, պիտի տենց լինեին, որովհետև թունավոր խոտը կերել են արդեն: Յոնջա են ասում, դա լինում է տևական անձրևներից հետո, ծաղկման շրջանում թունավոր է, եթե անասունը ուտում է, փքվում է , եթե ջուրն էլ խմում է, արդեն վերջ՝ կա´մ պիտի սատկի, կա´մ պիտի մորթվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար (Ծափաթաղը մտնում է խոշորացված համայնքի մեջ) Սուլիկո Շուշանյանը՝  հավելելով, որ մոտ 80 գլուխ կով փրկվել է կենդանաբույժների միջամտություններից հետո:
Ըստ Սուլիկո Շուշանյանի՝ նմուշներ են վերցվել, արդյունքի մասին հավանաբար կասեն երկուշաբթի:
«Մասնագետների ասելով, դա այնքանով կապ ունի ջրի հետ, որ թունավոր խոտը ուտելուց հետո ջուր են խմել»,- հավելել է համայնքապետը:
Այն նկատառմանը, թե այդ տարածքում առվույտ միշտ էլ աճել է, ինչպե՞ս է ստացվում, որ հենց այս տարի են անկման դեպքերը գրանցվել, Սուլիկո Շուշանյանը պատասխանել է, որ դեպքեր միշտ էլ  եղել են:
«Դա բոլոր ժամանակներում էլ եղել է, վախտ է լինում, ավելի շատով է լինում: Ուղղակի, որ քանակը շատ է եղել, Մարտունիում էլ է եղել, Վարդենիսում էլ, մտածել են, որ Սևանի ջրից է: Անձամբ իմ անասունները հենց մտել են Ազգային պարկի անտառ, էդ թունավոր յոնջայից կերել են, մի երեք-չորս հատ սատկել է: 5 օր հետո ենք գտել»,- ասել է համայնքապետը:
Հարցին` ինչո՞ւ են կենդանիները հայտնվում ազգային պարկի տարածքում,  Շուշանյանն ասել է, որ քանի որ արևային օրերին արոտները պակասել են, այդ իսկ պատճառով կենդանիներին անտառ են տանում:
«Թողնում են անտառում, անասնապահ էլ չկա, հենց այդպես թողնում են, անասունն էլ ուր ասես հասնում է: Արդյունքն էլ դա է լինում»,- հավելել է համայնքապետը:
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել.
«Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել: Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են: Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել է, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով` հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները»:

Գեորգի Ավետիսյանը նաև ավելացրել էր, որ այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր