Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

05 հուլ 2019 11:51

Վիրաբույժները վերականգնել են տղամարդու առնանդամը, որն այրվել էր հոսանքի ուժեղ հարվածից

Հնդկաստանում վիրաբույժներին հաջողվել է վերականգնել տղամարդու առնանդամը, որը մանկածնության օրգանից զրկվել էր էլեկտրական հոսանքի ուժեղ հարվածից հետո։
Ինչպես տեղեկացնում է The Times of India-ն, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 16 տարի առաջ։ Ռամեշ անունով 25-ամյա պացիենտը խոստովանում է, որ անցած տարիներին նրան ծաղրել են հասակակիցները։ Բացի այդ, նա միզելու հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել։
Սեռական օրգանի վերականգնման համար օգտագործվել են ձեռքի եւ նախաբազկի հյուսվածքները։ Հետո, էրեկցիայի ապահովման համար, նրան հատուկ իմպլանտատներ են հարկավոր եղել։ Վիրաբույժները հույս ունեն, որ ապաքինվելուց հետո Ռամեշը լիարժեք սեռական կյանքով կապրի։

Առաջին վիրահատությունից հետո լիակատար վերականգնման համար տղամարդուն մեկուկես տարի անհրաժեշտ կլինի, որից հետո նրա ֆալոսում իմպլանտատներ կտեղադրվեն, որոնք, բժիշկների հավաստմամբ, կօգնեն 100 տոկոսով վերականգնել նրա սեռական ֆունկցիաները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր