Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

05 հուլ 2019 15:28

Տեսանյութ. Շատերն իրենց դնում են գիտունիկի տեղ եւ փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել. Սերժ Սարգսյան

Այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան այցելության ժամանակ զրուցել է լրագրողների հետ:
Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը հետեւում է Արցախի հարցով զարգացումներին, նա պատասխանեց. «Այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ՝ թող շոգերը անցնի, նոր»:
Նա շնորհավորեց բոլորին Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ մաղթեց, որ բոլորն ամեն կերպ պաշտպանեն Սահմանադրությունը՝ անկախ նրանից լա՞վ են համարում, թե՞ վատ. «Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ նրանից՝ լա՞վ եք համարում, թե՞ վատ։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ եւ փորձում մեկնաբանություններ տալ. ինչ կա, մեզ համար պարտադիր է»։
Նշենք, որ ՀՀԿ-ականներն ամեն տարի նման խորհրդանշական ուխտագնացություն են կատարում Աղձք, որն այս տարի համընկավ ՀՀ սահմանադրության օրվա հետ։ Այնուհետեւ հանրապետականներն այցելեցին Տեղերի վանական համալիր եւ միասնական աղոթք կատարեցին եւ մոմ վառեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր