Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով          Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար       Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

05 հուլ 2019 15:54

Թբիլիսիի անկարգությունները որակվել են որպես խռովություն իշխանությունը զավթելու համար

Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիում հունիսի 20-21-ի բողոքի ակցիաները որակել է որպես խռովություն՝ իշխանությունը տապալելու և զավթելու նպատակով: Այդ մասին ասվում է դատախազության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Անկարգությունների ժամանակ տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանի գրավումն այդ պլանի առաջին մասն էր: «Հաստատվել է, որ առաջին փուլով նախատեսվում էր գրոհով զավթել խորհրդարանը, որին պետք է հաջորդեին հանցավոր գործողություններն արդեն երկրի ամբողջ տարածքում, ինչը չեզոքացվեց իրավապահների անմիջական ջանքերի շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ:

Սկզբից քննությունը տարվում էր «խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն» հոդվածով, իսկ այժմ նոր հոդված է ավելացել՝ «խռովություն սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու, պետական իշխանությունը տապալելու կամ զավթելու նպատակով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր