Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

05 հուլ 2019 17:18

Երևանում որդին նկուղում գտել է կախված մորը

Երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող տներից մեկի նկուղում 74-ամյա տանտիրուհին ինքնասպան է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ապրում էր արտերկրից վերադարձած որդու հետ, որը, նկատելով մոր բացակայությունը, փնտրել է նրան՝ իջնելով նաև նկուղ։ Այստեղ տեսել է, որ մայրը պարանով կախվել է առաստաղից։ Կանչել է հարևաններին, որոնք օգնության են հասել ու ահազանգել ոստիկանություն։
Իրավապահները քննություն են իրականացնում՝ պարզելու այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր