Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ          Փնտրվում են դավաճաններ, անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում «Հրապարակ»       Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»    

06 հուլ 2019 11:35

Մանկապիղծ իրավաբանին, որը 150-ից ավելի երեխայի է պղծել, 10 տարով բանտարկել են

Մեծ Բրիտանիայում 10 տարվա բանտարկության է դատապարտվել իրավաբանը, որն իրեն մեղավոր է ճանաչել 150-ից ավելի երեխայի պղծելու մեջ, հայտնում է The Guardian-ը:
29-ամյա Օուեն Թոմասի թիրախում էին հայտնվել 9-16 տարեկան երեխաները, որոնց նա գտնում էր համացանցով: Սկզբում նա վճարում էր համացանցում նրանց խաղերի համար, այնուհետեւ պահանջում էր առցանց ռեժիմում կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:


Թոմասն օգտագործում էր Facebook-ը, որտեղ ծանոթանում էր տղաների եւ աղջիկների հետ՝ երբեմն երեխա ձեւանալով:
Նա ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերի 17-ին, երբ մոտեցել է երկու 7-ամյա տղաների եւ խնդրել իրեն ցույց տալ իրենց առնանդամը: Նա իր հեռախոսով նրանց ցույց է տվել նաեւ պոռնոգրաֆիական լուսանկարներ: Տղաները հրաժարվել են, իսկ ավելի ուշ գանգատվել ծնողներին:
Խուզարկության արդյունքում ոստիկանները Թոմասի համակարգչում հայտնաբերել են Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից ավելի քան 150 երեխաների պոռնոգրաֆիական լուսանկարներ: 146 երեխայի անձն արդեն պարզվել է: 
Թոմասը խոստովանել է սեքսուալ բնույթի հանցագործություն կատարելու 158 դեպք, ներառյալ երեխաներին սեքսուալ գործողություններ կատարելուն դրդելը եւ մանկական պոռնոգրաֆիայի տարածումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր