Խոշտանգումների ենթարկված 7-ամյա աղջիկը տեղափոխվել է Լեոնիդ Ռոշալի ԳՀԻ
Ինգուշեթիայի հիվանդանոցներից մեկն էր ընդունվել 7-ամյա աղջիկ մարմնի վրա խոշտանգումների հետքերով: Բժիշկները հայտնաբերել են բազմաթիվ կտրվածքներ, այրվածքներ եւ կծոցներ՝ ինչպես նոր, այնպես էլ սպիացած: Անչափահասին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվում է նրա հորաքույրը: Կինը հիմա ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ: Կնոջ հարազատ երեխաներին ուղարկել են վերականգնողական կենտրոն:Աղետների բժշկության ռեանիմացիայի մեքենան Ինգուշեթիայից Մոսկվա բերված ծեծված 7-ամյա աղջկան տեղափոխել է Լեոնիդ Ռոշալի մանկական անհետաձգելի վիրաբուժության եւ վնասվածքաբանության ԳՀԻ: Այս մասին հայտնել է մանկական օմբուդսմեն Աննա Կուզնեցովան, փոխանցում է Life-ը:
Նա հայտնել է, որ բժշկական կենտրոն հասնելուն պես աղջիկը թթվասեր է խնդրել, սակայն բժիշկների ցուցումով նրան առայժմ չի կարելի ուտել: Մանկական օմբուդսմենը խոստացել է աղջկան հասցնել ամենը, ինչ նա կխնդրի, հենց բժիշկները թույլ տան:
Երեխայի իրավունքների լիազորված անձը «Աշխարհի մանկական բժիշկ» Լեոնիդ Ռոշալին հայտնել է այն մասին, որ Ինգուշեթիայում հարեւանները երեխային երկար ժամանակ չեն տեսել: Կուզնեցովան նաեւ տեղեկացրել է այն մասին, որ նախկինում հասած լուրերը աղջկա մահացած հոր մասին, ճիշտ չեն: Երեխայի ծնողին արդեն գտել են: