13:38 - Տեսանյութ. Քաղաքապետարանը, կարծես, մարդկանց պատրաստում է, որ տրանսպորտի գինը, միանշանակ, թանկանալու է         13:24 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ      13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա    

08 հուլ 2019 12:30

Ինչո՞ւ չի կարելի ուտել բորբոսած հացի «մաքուր» մասը

Մարդկանցից շատերը հացի վրա բորբոս տեսնելով՝ պարզապես կտրում են փչացած հատվածը եւ մնացածն ուտում: Ոչ մի դեպքում չի կարելի նման բան անել, այսպիսի հացը շատ վտանգավոր է, եթե անգամ կտրում եք բորբոսնած մասը, պնդում է ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության աշխատակից Մարիաննա Գրեյվլին:
«Իմաստ չունի կտրել հացի բորբոսնած կեղեւը. հացը շատ փափուկ է ու փխրուն, եւ բորբոսը նրա մեջ խոր արմատներ է ձգում կամ շոշափուկներ, եթե այս բառը ձեզ ավելի հարմար է թվում: Այս օրգանիզմների արմատները մանրադիտակի տակ հազիվ են նկատվում, դրանք թաքնվում են մթերքի ներսում եւ անզեն աչքով չեն երեւում»,- պարզաբանել է Գրեյվլին:
Փորձագետը հավելել է, որ բորբոսի սպորները «հնարամիտ» են, այսինքն՝ գործնականում բոլոր պայմաններին լավ հարմարվում են: Միեւնույն ժամանակ, միկրոօրգանիզմները նախընտրում են տաք եւ խոնավ պայմանները:
Մասնագետի խոսքով՝ ավելի լավ է բորբոսնած հացն ընդհանրապես փաթեթից չհանել, այլ ամուր փաթաթել պոլիէթիլենով եւ թափել: Նույնը վերաբերում է մյուս մթերքներին, որոնք բորբոսով են ծածկված՝ ջեմերին, մուրաբաներին եւ այլ մթերքներին: Եթե դրանց վրա թեկուզ մի փոքր բորբոս կա, անհրաժեշտ է անմիջապես թափել:
Ի՞նչ կլինի, եթե բորբոսնած մթերք ուտեն:
Եթե բորբոսնած հացի մի կտոր ուտեք, օրգանիզմն այն կմարսի, ինչպես ցանկացած այլ մթերքը: Եթե լավ իմունիտետ ունեք, դուք, ավելի շուտ, միայն սրտխառնոց ու փսխում կունենաք:
Եթե բորբոսի նկատմամբ ալերգիա ունեք, հնարավոր է՝ ալերգիկ ռեակցիա սկսվի, որը կարող արտահայտվել, օրինակ, աչքերի, քթի եւ կոկորդի քորով:
Հացի վրա հայտնվող բորբոսի տեսակների մեծ մասը լուրջ վտանգ չի ներկայացնում, սակայն կան բորբոսի տեսակներ, որոնք կարող են շնչուղիների համակարգի լուրջ խնդիրներ եւ նույնիսկ քաղցկեղային հիվանդություններ առաջացնել:
Քանի որ առանց հատուկ հետազոտության դուք չեք կարող իմանալ, թե մթերքի վրա, որը ցանկանում եք ուտել, հատկապես ինչ տեսակի բորբոս է առաջացել, ամեն դեպքում ավելի լավ է այն թափել:
Հետաքրքիր է, որ կարճատեւ ջերմային մշակումը չի վնասազերծում սնկերի տոքսինները:
Սակայն նշենք, որ բորբոսած մթերքներ ուտելու համար բացառություններ կան: Դիետոլոգ Քեթրին Զերատկին Mayo Clinic կայքի իր բլոգում նշում է, որ պինդ տեսակի պանրից բորբոսած մասը կտրելուց հետո այն կարելի է ուտել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր