Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

09 հուլ 2019 10:30

Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում. «Իմ քայլի» պատգամավոր.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որեւէ քայլ արվո՞ւմ է Վանո Սիրադեղյանի զինակիցների, ընկերների կողմից` նրա վերադարձի մասով, ասում են` վատառողջ է, մինչդեռ բավականաչափ «ամագ» ունի Նիկոլի վրա՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։
«Վերադարձի համար առաջին հերթին պետք է Վանո Սիրադեղյանը դիմի. մեր պաշտոնները ոչ մի նշանակություն չունեն, եթե նա չի ցանկանում վերադառնալ»: Դուք բարի կամք դրսեւորե՞լ եք՝ որպես պետության ներկայացուցիչներ։ «Հայաստանը լքած բոլոր քաղաքացիները, առավել եւս՝ Վանո Սիրադեղյանը, պետք է օր առաջ լինեն Հայաստանում»:


Այդ դեպքում ինչո՞ւ չի գալիս։ «Շատ դժվար է, շատ տարիներ են անցել, եւ հոգեբանորեն դժվար է պատկերացնել` էս պահին Վանո Սիրադեղյանն ինչպես է իրականացնելու այդ քայլը, բայց որ նա անպայման պետք է գա, մի վայրկյան ես չեմ կասկածում»։
Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում այդ հարցին։ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, նրան, ուղղակի, հարց չեն տվել այդ մասին»: Նախ` տվել են․ Արարատ Զուրաբյանը, մամուլը, հետո` ի՞նչ պարտադիր է հարց տան։ «Կրկնում եմ` առաջին հերթին պետք է ցանկություն հայտնի Սիրադեղյանը. ես շատ եմ երազում, որ նա կրկին Աբովյան փողոցով քայլի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր