Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

09 հուլ 2019 11:00

Մոսկվան պահանջում է վրաց հեռուստալրագրողի արտահանձնումը.մեր դատարանը կորոշի՝ ինչ պատիժ կրի նա

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը երեկ հաղորդման մեկնարկին հայհոյանքներ էր տեղացել Ռուսաստանի Դաշնության նախագահ վլադիմիր Պուտինի հասցեին, պետք է Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ: Ինչպես գրում է apsny.ge կայքը, այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:


«Դա հնչել է նաև Դումայի խոհրդի նիստին, և բոլորը համաձայն էին այն կարծիքին, որ հարկավոր է քրեական պաատսխանատվության ենթարկել Վրաստանի ներկայացուցչին, որն իրեն գռեհիկ և անվայել է պահել՝ վիրավորելով մեր երկրի ղեկավարին: Պետք է նրան մեր երկիր արտահանձնել, որպեսզի մեր դատարանը որոշի՝ ըստ մեր երկրի օրենսդրության ինչպիսի միջոցով պատասխանատվության ենթարկի նրան, իսկ հետագայում արդեն կորոշի՝ որտեղ է նա կրելու պատիժը. Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի տարածքում»,- ասել է Վոլոդինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան հաղորդավարի հայհոյանքներից հետո Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցն է դիտարկում, մասնավորապես՝ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովն արդեն աջակցել է Վրաստանից գինու և հանքային ջրի ներկրումը, ինչպես նաև ՌԴ-ից դեպի այդ երկիր դրամական փոխանցումները դադարեցնելու նախաձեռնությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր