Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիսից.խուզարկություններ չեն լինի

«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները կամ իրենց կողմից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»,- ասաց Անանյանը:
Հարցին, թե որոնք են այդ կոշտ միջոցները, Անանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գնում եւ նրան, ըստ էության, առերեւույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրը իրականացնելու արդյունքում դուք որեւէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից ավելի կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Որովհետեւ, կարծում եմ, որ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող գործողությունն է: Այսօրվա շոուբիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ: Եւ կապ չունի, թե կոնկրետ արվեստի, որ բնագավառում են իրենք գործունեություն իրականացնում: Կարծում եմ մշակույթի եւ ներքին համոզմունքի ձեւավորման խնդիր կա»: