17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

09 հուլ 2019 14:55

Հիմա, տեսնելով, որ այլ տարբերակ չկա, դիմում եմ դատարան.կետ առ կետ ներկայացրեց ամեն ինչ

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշեց այսօր մամուլի ասուլիսով հանդես գալ և պատասխանել իր անվան հետ վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին: Պատգամավորն ասուլիսին ներկայացել էր ակնոցներով, ինչի համար ներողություն խնդրեց՝ հայտնելով, որ վիրահատել է ձախ աչքը:


Պատգամավորն ասաց, որ 6 դեպքով դիմել է դատարան՝ լրատվամիջոցներից իրեն զրպարտելու համար պահանջելով վնասի փոխհատուցում. Մի քանի հարյուր առիթ կար, որ կարող էի դիմել դատարան, սակայն միայն վերջերս եմ որոշել դիմել դատարան, քանի որ կարծել եմ՝ ուղղորդված չեն: Հիմա, տեսնելով, որ այլ տարբերակ չկա, դիմում եմ դատարան:
Դեպքերից առաջինը վերաբերում է իր կողմից կարմիր թանկարժեք ավտոմեքենա վարելուն: Պատգամավորը հերքեց, որ այն նվեր է ստացել բուքմեյքերական ընկերությունից՝ վերջինիս շահերը պաշտպանելու համար: Սարգսյանն ասաց, որ այդ հոդվածը վարկաբեկում է իրեն և իր ընտրողներին: Կարմիր մեքենան պատկանում է պատգամավորի ընկերոջը, ով ապրում է Ռուսաստանում:
Երկրորդ դեպքը վերաբերում է Սամվել Ալեքսանյանի եղբոր տղայի կողմից 20 միլիոն դրամանոց հեռախոսահամար նվեր ստանալուն: Սարգսյան ասաց, որ տվյալ անձին չի ճանաչում, երբեք չի հանդիպել, հոդվածը սուտ է: Սարգսյանն ասաց, որ նման հեռախոսահամար չի գնել ու նվեր չի ստացել:
Երրորդ դեպքը վերաբերում է իրեն Շմայսի հետ համեմամտելը. «Խոսքն իմ մասին է, ես եմ նյուշմայսը, եթե չեք ճանաչում, ծանոթացեք,-կատակեց պատգամավորը»:
Չորրորդ դեպքը վերաբերում է իր կողմից Երևան-Մոսկվա ինքնաթիռում դեբոշ սարքելուն: Սարգսյանն ասաց, որ ինքը եղել է ինքնաթիռում, որտեղ եղել է նաև նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, սակայն որևէ խոսակցություն, կոնֆլիկտ չի եղել, որևէ դեբոշ չի եղել: Պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ իրեն ներկայացնում են որպես ախրանիկ և շիշ բռնող. «Ես նիկոլ Փաշինյանի կողքին եղել եմ ինչպես հեղափոխության ժամանակ, այդպես էլ դրանից առաջ: Սակայն դա չի նշանակում, որ ես եղել եմ նրա ախրանիկը: Ես ինչ արել եմ, արել եմ առանց որևէ գումարի, անձնվիրաբար: Ասեմ ավելին՝ ես եմ գումար ծախսել: Ես վիրավորված եմ, որովհետև հեղափոխության ժամանակ ամեն օր տանից դուրս գալիս հաջողություն էի ասում ծնողներիս, քանի որ չգիտեի՝ կվերադառնամ, թե ինձ տուն կտանեն: Դրա նախադեպն եղավ մարտի 1-ին»:
Հինգերորդ դեպքը վերաբերում է նրան, որ ինքը ԱԱԾ-ին հասցրել է Դավիթ Սանասարյանի գործի հետ կապված ողջ փաթեթը:
Վեցերորդ դեպքը վերաբերում է Սարգսյանի հորը, ով իբր վարել է առանց համարանիշների ավտոմեքենա: Սարգսյանը պնդեց, որ իր հայրը կամ իրենց ընտանիքի անդամները կապ չունեն դեպքի հետ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր