Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

09 հուլ 2019 16:10

Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, գուցեև ավելի.ՊԵԿ նախագահ

Այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք 2020 թվականից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալո՞ւ է, և արդյոք կառավարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկում է այսօր գոյություն ունեցող կարգը պահպանելու համար, ասաց, որ քննարկումներ ընթանում են.
«Երբ մենք դառնում էինք ԵԱՏՄ անդամ, մոտ 800 ապրանքատեսակների գծով վերցրել ենք որոշակի բացառումներ, որոնք աստիճանաբար նվազում են: 2022 թվականից բոլոր բացառումները սպառվելու են: Ավտոմեքենաների մասով բացառումը սպառվում է 2020 թվականի հունվարի 1-ին: Հիմա նորից պետք է բանակցենք սպառվող 5 տարին երկարաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կառավարությունում կա, բայց չգիտեմ՝ հաջողությամբ կավարտվի՞ դա, թե ոչ: Ես չեմ մասնակցում բանակցություններին»:
Անանյանն ասաց, որ ավտոմեքենաների տեսակ է լինելու, որոնց մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, դրանից ավելի էլ կարող է լինել. «Հստակ մաքսատուրք չկա սահմանված. սանդղակային է, տարբեր բաներ կան»:
ՊԵԿ նախագահը կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ կգնան Հայաստանի խնդրանքին, եթե հասկանան, որ քաղաքական ու տնտեսական առումով դա իրենց ձեռնտու է: Խոսքը հիմնականում վերաբերում է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, իսկ Ղրղզստանը գրեթե բոլոր հարցերում Հայաստանի հետ է:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՊԵԿ-ը պատրա՞ստ է ներքին ձևով մեղմող միջոցներ ձեռնարկել, եթե ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ չգնան Հայաստանի դիմումին, Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ը որևէ բան չի կարող անել, քանի որ բացառապես վարչարարություն իրականացողն մարմին է. «Մենք օրենսդրական նախաձեռնութամբ հանդես չենք գա: Կան պատկան մարմիններ, որոնք կարող են փոփոխության առաջարկով հանդես գան»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր