Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

09 հուլ 2019 18:29

Պատկան մարմինները, առողջապահության համապատասխան մարմինները, պարտավոր են հետևել քաղաքի աղբահանությանը և սանիտարական վիճակին. Տեսանյութ

Պատկան մարմինները, առողջապահության համապատասխան մարմինները, պարտավոր են հետևել քաղաքի աղբահանությանը և սանիտարական վիճակին. Տեսանյութ «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը:
Սոնա Աղեկյանը ոստիկանության կողմից բերման ենթարկվելն ու իրենց խուլիգանության մեջ մեղադրելը ծիծաղել է համարում, քանի որ իրենք ակցիան բացահայտ են իրականացրել և բոլոր լրատվամիջոցներին հորդորել են լուսաբանել այն։
Նրա կարծիքով՝ քաղաքապետարանը առաջին պատասխանատուն է և պարտավոր է հետևել, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով կատարի աղբահանությունը։ Սակայն «Սանիթեքին» թերացումների պատճառով քաղաքապետարանն անընդհատ տուգանում է և արդյունքում հարցը չի լուծվում.«Պատկան մարմինները, առողջապահության համապատասխան մարմինները, պարտավոր են հետևել քաղաքի աղբահանությանը և սանիտարական վիճակին, հետևողական լինելով՝ պարտադրել քաղաքապետարանին։ Սակայն բոլոր մարմինները ցուցաբերում են անգործություն»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Սարգիս Տեր- Եսայանը խնդրում է ակցիան չպիտակավորել՝ անվանելով նախկին ռեժիմի կողմից ուղղորդված՝ պարզաբանելով, որ ակցիան կազմակերպվել է, քանի որ սոցիալական ցանցերում կուտակված աղբի նկարներով ամեն օր նամակներ են ստացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր