Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 սեպ 2019 16:30

Տեսանյութ. Այլևս որևէ մեկը չիջնի և չպատասխանի, պահանջում ենք Հայկ Մարությանին. քաղաքացիները նստացույց են անում քաղաքապետարանի դիմաց

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը քիչ առաջ մուտք գործեց քաղաքապետարանի շենք՝ հայտարարելով, որ Հայկ Մարությանին իր պետք է փոխանցի:
«Պարոն պարտադրվածին նվերներ ենք բերել, որպեսզի օգտագործի ըստ նշանակության և, ժամանակի մեջ տեղավորվելով, իջնի ու հանդիպի ակցիայի մասնակիցների հետ», - ասաց Աղեկյանը՝ փոխանցելով երկու տակդիր:
Ավագանու ԲՀԿ խբակցության անդամ Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ վիճահարույց խնդիր է եղել «Սանիթեքի» հետ և այս պահին հաշվարկներ են ընթանում.
«Հաշվարկները վերջացնելուց հետո, ինչքան գումար մնացել է, որը պետք է փոխանցվի «Սանիթեքին», կփոխանցվի, ասել են մեկ շաբաթվա ընթացքում կլինի», - ասաց նա:
 «Ձեր խոսքերը լսել ենք, որևէ արդյունք չի արձանագրվել: Այլևս որևէ մեկը չիջնի և չպատասխանի, պահանջում ենք Հայկ Մարությանին», - ի պատասխան ասաց Աղեկյանը:

Հիշեցնենք, որ այս պահին քաղաքապետերանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, ում ընկերությունը մի քանի ամիս է աշխատավարձ չի վճարել: Նրանք ցանկանում են հանդիպել քաղաքապետի հետ:
 
Քաղաքապետարանի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքապետարանը պատրաստ է վճարել իրենց աշխատավարձերը, եթե «Սանիթեք» կազմակերպությունը քաղաքապետարանին փոխանցի այն հաշվապահական փաստաթուղթը, որի մեջ գրված է, թե որքան գումար է պարտք կազմակերպությունն աշխատակիցներին:
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նկատեց, որ իրենք գալիս են «Սանիթեքից», որտեղ իրենց փոխանցել են, որ քաղաքապետարանին ուղարկվել է համապատասխան փաստաթուղթ՝ համաձայն որի քաղաքացիների չվճարված աշխատավարձերը և վերջնահաշվարկը կազմում է 132 միլիոն դրամ: 
Աղեկյանը նաև պնդեց, որ քաղաքապետարանը պիտի գումար փոխանցի «Սանիթեքին», որպեսզի վերջինս կարողանա վճարել աշխատավարձերը:

«Ես գնացել եմ «Սանիթեք», տնօրեններին ասել եմ՝ ո՞ւր են էս մարդկանց աշխատավարձերը, իրանք ինձ ցույց են տվել փատաթղթերը, որ ուղարկել են ձեզ», - ասաց Աղեկյանը:
«Տիկին Աղեկյան, «Սանիթեք» կազմակերպությունն ասում էր, որ գնելու է աղբաման, գնելու է մեքենա, ո՞ւր է գնել: Ես խի՞ պիտի հավատամ «Սանիթեք» կազմակերպությանը», - հակադարձեց Հովհաննիսյանը՝ պնդելով, որ քաղաքապետարանը չի ստացել թուղթ ու չի կարող առանց դրա առկայության մարդկանց աշխատավարձերը վճարել. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ նման փաստաթուղթ շենքում չկա»:
«Բայց դուք պետք է գումարը փոխանցեք, որ «Սանիթեքը» վճարի», - նորից պնդեց Աղեկյանը, իսկ Հովհաննիսյանն էլ նշեց.

«Դուք «Սանիթեքի» շահն եք պատշպանում, ես՝ ժողովրդինը»:
«Ո՞նց եք պաշտպանում, որ կոչ են արել ձեզ միանալ իրենց, «Սանիթեքի» տնօրենները նստած են, փաստաթղթերը գրված են, քաղաքապետարանի լիազոր անձը մտել էր սեղանի տակ, դուք վախենում եք գալ», - ասաց Աղեկյանը:
Վերջինս պահանջեց, որպեսզի այսօր մինչև ժամը 16:00-ն քաղաքացիներին վճարվեն աշխատավարձերը՝ նշելով, որ հակառակ դեպքում նստացույց կանեն:
«Պարոն պարտադրվածը պամպերսը կհագնի, էն որ երկու հատ ուղարկել եմ, գրասեղանի տակից դուրս կգա ու ինքը կհասկանա, որ պիտի իջնի ու նայի քաղաքացու աչքերի մեջ: Ինքը վստահության քվե է ողորմացել: ՀՀ վարչապետը մեզ պարտադրել է, որ «կարգին Հայկոն» լինելու է միակ ժողովրդավար քաղաապետը, մինչ այժմ մենք չենք տեսել դա», - հավելեց Աղեկյանը: 













Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր