Տուսկի հայաստանյան այցը ձախողված էր , ոչ մի բանով աչքի չընկնող,«ֆենոմենալ». չայցելեց նույնիսկ Ծիծեռնակաբերդ.«168 ժամ»
![](https://www.primeminister.am/files/pics/2019/03/05/10300.jpg)
ԵԽ նախագահի այցի շրջանակում կարծես անսպասելի ու տարօրինակ դեպքերի պակաս չունեինք: Օրինակ՝ աննախադեպ էր այն, որ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին զրկեցին հարցեր տալու իրավունքից հավանաբար տհաճ ու անցանկալի հարցերից խուսափելու և ավելորդ դիսկոմֆորտի մեջ չընկնելու համար:
Կառավարությունն այս անգամ բավարարվել էր միայն ԶԼՄ-ների համար հայտարարությամբ՝ ի դեպ չներկայացնելով որևէ պարզաբանում: Հավելենք, որ այս դեպքի հետ կապված մամուլում տեղեկություններ կային, որ վարքագծի դրսևորման պատճառը եղել է այն, որ իշխանությունները տեղեկատվություն են ունեցել, թե որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ տհաճ հարցեր են պատրաստել. Մասնավորաբար, ներհայաստանյան վերջին զարգացումների. քաղաքական հետապնդումների, մամուլի, ազատ խոսքի դեմ գործողությունների, Ռոբերտ Քոչարյանի կալանքի, դատարանների արգելափակման հետ կապված, և ըստ այդմ ուղղակի որոշել են խուսափել դրանից:
ՀՀ ժամանակակից պատմության մեջ նմանօրինակ դեպքեր դժվար է հիշել, երբ միջազգային կարևոր հանդիպումների ժամանակ լրագրողական աշխատանքը բացահայտ խոչընդոտվում է՝ ոտնահարվելով ազատ մամուլի գործունությունը: Նշենք մի շատ կարևոր հանգամանք ևս. ցանկացած օտարազգի և, ընդհանրապես, կարևոր անձանց այցերի ժամանակ, ընդունված արարողակարգային ավանդույթ կա, որի ժամանակ պաշտոնական հյուրերը գրեթե միշտ այցելում են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Տուսկի դեպքում խախտվեց նաև այդ «օրինաչափությունը», քանի որ եվրոպացի պաշտոնյան չայցելեց համալիր և չհարգեց հայոց նահատակների հիշատակը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: